Մատչելիության հղումներ

Ռազմագերիների եւ պատանդների հարցերով ադրբեջանցի համակարգողը կայցելի Հայաստան եւ Ղարաբաղ


Ռազմագերիների եւ պատանդների հարցերով միջազգային աշխատանքային խմբի ադրբեջանցի համակարգող Ավեզ Հասանովը մարտին կայցելի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Ավազ Հասանովը հաստատել է այս լուրը. - «Նախօրոք ինչ-որ բան ասել չեմ կարող, սակայն չի բացառվում, որ այցի ընթացքում մենք մեկնենք Ստեփանակերտ», - ասել է Հասանովը՝ նշելով, թե այցի նպատակների մասին կխոսի Հայաստան մեկնելու անմիջապես առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG