Մատչելիության հղումներ

Թաղիզադե. «Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեին պետք է մասնակցի ամբողջ Ադրբեջանի բնակչությունը»


«Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկվում, ու հանրաքվեի հարցը, բնականաբար, նույնպես», - day.az-ի հարցազրույցում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն:

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել բանակցությունների հետագա փուլերում: «Բացի այդ», - գտնում է դիվանագետը, - «իրատեսական չէ խոսել հանրաքվեի մասին, քանի դեռ չի վերականգնվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական կազմը»:

«Գումարած դրան, Ադրբեջանի Սահմանադրությունը երկրի առանձին վերցրած հատվածում հանրաքվեի անցկացում չի ենթադրում: Հանրաքվեն պետք է լինի համազգային, դրան պետք է մասնակցի ամբողջ Ադրբեջանի բնակչությունը», - հայտարարել է Թահիր Թաղիզադեն եւ ավելացրել. - «Եթե հայկական կողմը համաձայնի բանակցային գործընթացի այս պայմաններին, ապա հանրաքվեի հարցը կարող է դառնալ հետագա բանակցությունների թեմաներից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG