Մատչելիության հղումներ

«Անկարան կողմ է, որ ղարաբաղյան կարգավորման հիմքում դրվի տարածքային ամբողջականության սկզբունքը»


Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առինչը այսօր, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման խնդրին, հայտարարել է, թե պաշտոնական Անկարան կողմ է, որ ղարաբաղյան կարգավորման հիմքում դրվի տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի զավթումը Հայաստանի կողմից ոտնահարում է միջազգային իրավունքը: Ժողովրդավարության ուղին բռնած երկրները չեն կարող համակերպվել այս հանգամանքի հետ», - Անկարայում ասել է նա:

Բյուլենտ Առինչը նաեւ նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործակցության գլխավոր նպատակներից մեկը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է: Այս համատեքստում, ըստ նրա, կարեւոր դեր ունեն էներգետիկ ծրագրերը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի լրատվական ծառայությանը, հաղորդում է նաեւ, որ Առինչը հատուկ ուշադրություն է դարձրել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղի շինարարությանը:

Ինչ վերաբերում է Թբիլիսի - Ախալքալակ - Կարս երկաթուղու շինարարությանը, ապա այն, ըստ Առինչի, ավելի կմերձեցնի Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը, ինչպես նաեւ կավելացնի ապրանքափոխանակությունը Միջին Ասիայի երկրների եւ Թուրքիայի միջեւ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG