Մատչելիության հղումներ

Ամերիկահայ բարերարը Երեւանի ոստիկանությանը միկրոավտոբուսներ է նվիրել


Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը միկրոավտոբուսներ է նվիրել Երեւանի ոստիկանությանը: Այդ մասին Լոս Անջելեսում կայացած ասուլիսում հայտնել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, որը երեկ ավարտել է իր երկշաբաթյա այցը Կալիֆորնիա:

Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ միկրոավտոբուսները Երեւան կտեղափոխվեն մայիսին:

Նույն աղբյուրի համաձայն, Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լեռոյ Բական հաստատել է իր ցանկությունը՝ Երեւանի ոստիկանապետի հրավերով այս տարի այցելել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG