Մատչելիության հղումներ

Հայաստանը «Ֆորբս»-ի ցուցակում 72-րդ տեղում է


Ըստ հեղինակավոր «Ֆորբս» հանդեսի, ներդրումային գրավչության ցուցիչով (Capital Hospitality Index) Հայաստանը աշխարհի ավելի քան 135 երկրների ցուցակում զբաղեցնում է 72-րդ տեղը:

Ցուցիչը հաշվարկելիս «Ֆորբս»-ը հաշվի է առել տվյալ երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) եւ միջազգային առեւտուր, ներդրումների վրա ազդող այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, բյուրոկրատիան, տեխնոլոգիական զարգացումը եւ կոռուպցիան:

Ըստ «Ֆորբսի», Հարավային Կովկասի հանրապետություններից Հայաստանը ներդրումների համար ամենագրավիչ երկիրն է՝ ՀՆԱ-ի 8 տոկոս աճով եւ 1 շնչին բաժին ընկնող 5100 դոլարով: Համեմատության համար՝ Ադրբեջանում (122-րդ տեղ) գրանցվել է 18 տոկոսի աճ եւ 4600 դոլար 1 շնչին, Վրաստանում (82-րդ)՝ 10 տոկոս եւ 3400 դոլար:

Ներդրումների համար առավել գրավիչ երկրների ցուցակը գլխավորում են Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Էստոնիան, Իռլանդիան եւ Նոր Զելանդիան:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի մյուս երկրներին, ապա Մոլդովան ցուցակում 74-րդն է, Ղազախստանը՝ 98-րդ, Ռուսաստանը 103-րդ, Ուկրաինան՝ 107-րդ, Ուզբեկստանը՝ 125-րդ եւ Բելառուսը՝ 131-րդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG