Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կգլխավորի եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը


Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակը, 2006 թվականի փետրվարի 14-23-ին Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունենալիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարում նախագահելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Հաղորդվում է նաու, որ համագումարի թեման «առնչվում է համաշխարհային զարգացումներին եւ դրանց աստվածաբանական աղերսներին»:

Համագումարին մասնակցելու են շուրջ հինգ հազար պատվիրակներ` եկեղեցիների պաշտոնական ներկայացուցիչներ, մասնագետներ, հրավիրվածներ, այլ կրոնների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG