Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ. «Ղարաբաղյան նոր պատերազմը աղետ կլինի Կովկասի համար»


«Ղարաբաղի համար նոր պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աղետ կլինի ողջ Կովկասի համար», - հայտարարել է Բաքվում ԱՄՆ-֊ի դեսպան Ռինո Հարնիշը:

Ելույթ ունենալով «Լիդեր» ադրբեջանական հեռուստածրագրով՝ ամերիկացի դիվանագետը կարծիք է հայտնել, որ «եթե բանակցությունները ձախողվեն եւ նոր պատերազմ բռնկվի Ղարաբաղի համար, մարդկային կորուստները կգերազանցեն 90֊-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի զոհերի թիվը, քանզի կողմերը խիստ մեծացրել են իրենց ռազմական կարողությունները»:

«Դա կլինի բախում երկու հզոր եւ լավ դիրքավորված բանակների միջեւ», - փաստել է Ռինո Հարնիշը:

Նա նաեւ խոսել է տնտեսական կորուստների մասին. - «Նոր պատերազմը նաեւ հարված կլինի Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG