Այսօր Հայաստանի Ազգային ժողովում ձախողվեց մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրելու առաջին փորձը: Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը, որին սատարում էր իշխող կոալիցիան, ստացավ 69 ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 ձայն:
Մյուս թեկնածուի՝ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանի օգտին փակ, գաղտնի քվեարկության ժամանակ իր ձայնը տվեց 25 պատգամավոր: 13 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Առաջիկա նիստերի ընթացքում խորհրդարանը պետք է կրկնի մարդու իրավունքի պաշտպանի ընտրության ընթացակարգը: Օմբուդսմենի թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: Խորհրդարանականները կարող են կրկին առաջադրել այսօրվա քվեարկությամբ չընտրված Հարությունյանին եւ Թորոսյանին, ինչպես նաեւ ստորագրություններ հավաքել նոր թեկնածությունների օգտին:
Ավելի ուշ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կոալիցիան այսօր որոշել է կրկին առաջադրել Արմեն Հարությունյանի թեկնածությունը:
Երեկոյան «Ազգային միաբանություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշել էր նորից առաջադրել Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը: Ռուբեն Թորոսյանը, սակայն, շնորհակալություն է հայտնել՝ հրաժարվելով. - «Իմ տեսակն այսօր պահանջարկ չունի խորհրդարանի մեծամասնության շրջանում: Այդ պատճառով էլ համաձայն չեմ, որ իմ թեկնածությունը նորից առաջադրվի»:
«Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք «որեւէ մեկին չեն առաջադրի այս պաշտոնում, մեծամասնության թեկնածուին էլ չեն պաշտպանի»:
Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան