Մատչելիության հղումներ

«Ամերիկայի ձայն»-ը ռուսերեն, թուրքերեն եւ վրացերեն լեզուներով չի հեռարձակվի


ԱՄՆ-ի Ռադիոհեռարձակման կառավարիչների խորհուրդը (անկախ գործակալություն, որը պատասխանատու է արտասահմանյան լեզուներով հեռարձակումների համար) հայտարարել է, որ կրճատվելու են որոշ հաղորդումներ: Փոխարենը՝ լրացուցիչ գումարներ են հատկացվելու դեպի Մերձավոր Արեւելք, Աֆղանստան եւ Իրան հեռարձակվող հեռուստա եւ ռադիոհաղորդումների բարելավմանը:

Washington ProFile-ի փոխանցմամբ, զգալիորեն կրճատվելու է հեռարձակումը անգլերեն լեզվով, ինչպես նաեւ լիովին դադարեցվելու են «Ամերիկայի ձայն»-ի հեռարձակումները թուրքերեն, վրացերեն, հունարեն լեզուներով: Դադարեցվելու է նաեւ ռադիոհեռարձակումը ռուսերեն եւ նախկին Հարավսլավիայի հանրապետությունների լեզուներով, սակայն կշարունակվի այդ լեզուներով հեռուստահաղորդումների պատրաստումը:

ԱՄՆ-ի Ռադիոհեռարձակման կառավարիչների խորհուրդը տնօրինում է հեռուստա եւ ռադիոկայանների ցանցը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանները, որոնք հեռարձակվում են աշխարհի 56 երկրներում եւ ունեն շուրջ 140-միլիոնանոց լսարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG