Մատչելիության հղումներ

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը 6 հանդիպում կանցկացնի առանց հանդիսատեսի


Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջիկա 6 պաշտոնական հանդիպումները պետք է անցկացնի առանց հանդիսատեսի եւ Թուրքիայից առնվազն 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ երկրում:

Այսպիսի պատժամիջոց է սահմանվել նոյեմբերին Ստամբուլի մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի համար, երբ Թուրքիա-Շվեյցարիա հանդիպման ժամանակ թուրք ֆուտբոլիստները խաղից հետո հարձակվել են շվեյցարացիների վրա:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաեւ պետք է 130 հազար եվրո տուգանք մուծի: Թուրքիան մտադիր է բողոքարկել ՖԻՖԱ-ի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG