Մատչելիության հղումներ

Վաղը տեղի կունենա մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը


Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունների ընտրության փակ, գաղտնի քվեարկությունն Ազգային Ժողովում կսկսվի վաղը ժամը 12:15-ին, իսկ արդյունքը կհրապարակվի ժամը 14:30-ին:

Քվեաթերթիկներում նշվելու է երկու թեկնածուի անուն՝ Հայաստանի կառավարման ակադեմիայի նախագահ Արմեն Հարությունյան, որին սատարում է իշխող կոալիցիան, եւ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյան, ով վայելում է ընդդիմության աջակցությունը:

Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ոչ պակաս, քան 79 ձայն: Այսօր Հայաստանի խորհրդարանում շարունակվել է թեժ բանավեճը երկու թեկնածությունների շուրջ, որոնցից մեկը ընտրվելու դեպքում կպաշտոնավարի 6 տարի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG