Մատչելիության հղումներ

Միհայ Ունգուրեանու. «Սեւծովյան հակամարտությունները սպառնում են Եվրամիությանը»


Ռումինիայի արտաքին գործերի նախարար Միհայ Ռազվան Ունգուրեանուն այսօր ասել է, որ Սեւծովյան տարածաշրջանի սառեցված հակամարտությունները եւ անկայունությունը սպառնում են Եվրամիությանը: «Այդ կարգի հակամարտությունները անապահովության եւ ասիմետրիկ ռիսկերի աղբյուր են», - ասել է Ռումինիայի արտգործնախարարը:

Գերմանական ԴՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ունգուրեանուն ասել է, թե Բուխարեստը մտադիր է այս տարվա ամռանը հրավիրել միջազգային խորհրդաժողով, որը կքննարկի Սեւծովյան տարածաշրջանի հիմնախնդիրները: Ենթադրվում է, որ Ռումինիան 2007 թվականին կանդամակցի Եվրամիությանը:

Գործակալությունը նշում է, որ Սեւծովյան տարածաշրջանի հակամարտություններն են Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային 0սիայի եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտները:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG