Մատչելիության հղումներ

Փոլադ Բյուլ-Բյուլօղլի. «Ամեն ինչ կանեմ ղարաղյան հարցը լուծելու համար»


Ռուսաստանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլօղլին հայտարարել է, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման գործում: Դեսպանը նաեւ խոստացել է իրենից կախված «ամեն ինչ անել ղարաբաղյան հարցը լուծելու համար», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Շուտով Փարիզում կայանալու է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որից բոլորը արդյունքներ են սպասում: Նախագահների հանդիպման փաստն արդեն հուսադրող է: Կարծում եմ, որ անհրաժեշտ է շատ ջանք գործադրել ղարաղայան հիմնախնդիրը կարգավորելու համար», - երեքշաբթի Մոսկվայում կայացած ասուլիսում նշել է դեսպանը:

Փոլադ Բյուլ-Բյուլօղլին նաեւ բարձր է գնահատել էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության հեռանկարները: «Ակտիվորեն գործում են Բաքու - Սուպսա եւ Բաքու -Նովորոսիյսկ նավթատարները, մեր առջեւ բացվում են էներգետիկ բնագավառում համագործակցության լայն շրջանակներ», - ասել է դիվանագետը:

Այդ կապակցությամբ Բյուլ-Բյուլօղլին, ով մինչեւ վերջերս ղեկավարում էր Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, առաջարկել է Ռուսաստանին օգտագործել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նաթվատարը՝ Միջերկրական ծով ելք ունենալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG