Մատչելիության հղումներ

Իրանը վերսկսում է ուրանի հարստացման ծրագիրը


Իրանի օրենսդիրներն արտակարգ դռնփակ նիստում քննարկել են միջուկային ծրագրի շուրջ միջազգային համայնքի հետ ծագած վեճի խնդիրը: Լսումներից հետո միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Ալի Լարիջանին ասել է, որ այսօր Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը պաշտոնապես տեղեկացրել է ուրանի հարստացման ծրագիրը վերսկսելու մասին:

Գործակալությունը, հիշեցնենք, վճռել է զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ի պատասխան Թեհրանը հայտարարել է, թե դադարեցնում է համագործակցությունը միջուկային հարցերով տեսուչների հետ եւ վերսկսում է հարստացումը:

Իրանը միաժամանակ նշել է, թե պատրաստ է քննարկել Ռուսաստանի տարածքում ուրանը հարստացնելու մասին Մոսկվայի առաջարկը:

Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ծագած այս վեճերի արդյունքում միջազգային շուկաներում անմիջապես նկատվել է նավթի գնի աճ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG