Մատչելիության հղումներ

Թուրք վարորդները փակել են երթեւեկությունը վրաց-թուրքական Սարպի սահմանային անցակետում


Թուրք վարորդները կիրակի օրը փակել են երթեւեկությունը Վրաստանի հետ սահմանային Սարպի անցակետում՝ ի նշան բողոքի բեռնատար մեքենաների քաշը սահմանափակող Վրաստանի կողմից մտցված նոր նորմերի դեմ:

«Ռեգնում» գործակալությանը Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունից հայտնել են, որ թուրք վարորդները սահմանային կետում ստեղծել են «արհեստական խցանում, որը ձգվել է համարյա 4 կիլոմետր, եւ սահմանը հատելու հնարավորությունից զրկվել են մարդատար մեքենաները եւ զբոսաշրջիկների ավտոբուսները»:

Հունվարի 18-ին «Ավտոմայրուղիների մասին» օրենքում ընդունված լրացումները ենթադրում են, որ Վրաստանի մայրուղիներով երթեւեկող բեռնատար մեքենայի քաշը չպետք է գերազանցի 44 տոննան, իսկ այդ քաշից ավելի յուրաքանչյուր տոննայի համար վարորդը պետք է վճարի 1000 լարի (շուրջ 550 դոլար) տուգանք:

Փետրվարի 4-ին Սարպի սահմանային անցակետ էին այցելել Թուրքիայի եւ Վրաստանի վարչապետներ Ռեջեփ Էրդողանը եւ Զուրաբ Նողաիդելին՝ մասնակցելու դրա արդիանականացման ծրագրի մեկնարկին: Վրաստանի վարչապետը այդ կապակցությամբ նշել է, որ Սարպիի արդիականացման ծրագրի համար ծախսվելու է 25 միլիոն դոլար, որից 10-ը հատկացնելու է Վրաստանը, 25-ը՝ Թուրքիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG