Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Շվեդիա


Փետրվարի 7֊ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում է Շվեդիա:

Վարչապետ Գյորան Պերսոնի հետ հանդիպումից հետո չորեքշաբթի օրը նախատեսվում է ստորագրել միջկառավարական համաձայնագիր ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: Դրանից առաջ Հայաստանի նախագահը կհանդիպի Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավի հետ: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը նաեւ ելույթ կունենա Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում:

Ստոկհոլմից Հայաստանի նախագահը փետրվարի 9-֊ին կմեկնի Փարիզ, որտեղ հաջորդ օրը հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG