Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովը հրապարակել է Ղարաբաղյան լսումների վերաբերյալ եզրակացությունը


«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ հակամարտության կարգավորման հիմքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ինքնորոշման իրավունքի՝ որպես սկզբունքի, անվերապահ եւ առանց սահմանափակումների կիրառումը», - ասված է Ղարաբաղյան լսումների վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 9-֊էջանոց եզրակացության մեջ: Ղարաբաղի հարցով խորհրդարանական լսումները, որոնց մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղի են ունեցել անցած տարվա մարտին:

«Բանակցային գործընթացում անհրաժեշտ է հետեւողականորեն պաշտպանել հետեւյալ սկզբունքները՝ Ադրբեջանին ենթակայության բացառում, Ղարաբաղի անկլավային վիճակի բացառում եւ Հայաստանի հետ ցամաքային անվտանգ եւ ապահով սահմանի առկայություն, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորում, համաշխարհային առաջադեմ գործընթացներին Ղարաբաղի մասնակցության համար միջազգային երաշխիքների ապահովում եւ ադրբեջանահայության կրած նյութական եւ բարոյական վնասների՝ ներառյալ հայրենիքի կորուստի, համարժեք փոխհատուցման ապահովում», - ասված է հանձնաժողովի այսօր հրապարակված եզրակացության մեջ:

Փաստաթուղթը, որի մշակմանը մասնակցել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի թե իշխանամետ, թե ընդդիմադիր անդամները, հրապարակվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից մեկ շաբաթ առաջ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG