Մատչելիության հղումներ

Սաբինա ֆրեյզեր. «Նախագահները չպետք է բաց թողնեն այս շանսը»


Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այսօր Lեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություն է ի հայտ եկել:

«Նախագահները չպետք է բաց թողնեն այս շանսը» - նշել է ֆրեյզերը: Նրա խոսքով, 2006 թվականը շատ կարեւոր տարի է հակամարտությունը կարգավորելու համար:

«Եթե այս հնարավորությունը հիմա չօգտագործվի, ապա 2007-2008 թվականներին անհամեմատ ավելի դժվար է լինելու է», - ասել է Սաբինա Ֆրեյզերը:

Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ այս տարվանից Ադրբեջանը լուրջ գումարներ կսկսի ստանալ նավթի արտահանումից՝ հավելելով. - «Այս պարագայում Ադրբեջանն ավելի կհարստանա ու կուժեղացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG