Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է Հայաստանի հավաքականի հետ խաղերը անցկացնել չեզոք դաշտում


Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԱՖՖ) գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը այսօր հայտարարել է, որ ԱՖՖ-ի գործադիր կոմիտեն արդեն որոշում է կայացրել Հայաստանի հավաքականի հետ խաղերը չեզոք դաշտում անցկացնելու մասին:

«Մնում է այս հարցը համաձայնեցնել հայկական կողմի հետ, սակայն նրանց հետ կապ հաստատել առայժմ չի ստացվում», - ավելացրել է Ասադովը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ֆուադ Ասադովը նաեւ ասել է, թե Հայաստանի հավաքականի՝ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Բաքու ժամանելու տարբերակը «լուրջ չէ»:

Այսպես է, փաստորեն, Ասադովը պատասխանել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանի պնդմանը, թե հայ ֆուտբոլիստները պատրաստ են դաշտ դուրս գալ Բաքվում, եւ որ հայկական կողմը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ադրբեջանի հավաքականի անդամներին` Երեւան ժամանելու դեպքում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG