Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ղարաբաղ


Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անատոլի Կինախը այսօր հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ղարաբաղ:

«Եթե որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, Ուկրաինան, որը խաղաղապահ գործողություններին մասնակցելու հարուստ փորձ ունի, պատրաստ է տրամադրել իր հնարավորությունները՝ ՄԱԿ֊-ի եւ եվրոպական կառույցների համապատասխան որոշումների հիման վրա», - ասել է Կինախը Բաքու կատարած այցի ընթացքում:

Նա շեշտել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է, եւ Կիեւը հետեւողականորեն պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Ղարաբաղի հարցը, անշուշտ, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է Անատոլի Կինախը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG