Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Մենք գործ ունենք լավ կազմակերպված դավադրության հետ»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը գործ ունի լավ կազմակերպված դավադրության հետ:

«Մենք գործ ունենք լավ կազմակերպված դավադրության հետ, որը հենվում է հսկայական ֆինանսական միջոցների եւ փորձի վրա: Դրա կազմակերպիչները դեմ են Վրաստանի բարգավաճմանը եւ վերամիավորմանը, քանզի վտանգ են տեսնում դրանում», - ասել է Սահակաշվիլին Բեռլինում եվրոպական երկրներում եւ միջազգային կառույցներում Վրաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է դրան հակադրենք մեր ոգեւորությունը, մեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն ու սերը հայրենիքի նկատմամբ: Մեր երկիրն այժմ քաղաքական ճակատի առաջին գծում է, իսկ մենք նրա զինվորներն ենք», - եզրափակել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG