Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պատգամավորները մոնիտորինգ կանցկացնեն Հարավային Կովկասի ռուսաստանյան ռազմակայաններում


Ռուսաստանի Պետդումայի աշխատանքային խումբը, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, փետրվարին կայցելի Հարավային Կովկասի ռուսաստանյան ռազմակայանները եւ հաշվետվություն կկազմի դրանց վիճակի մասին:

Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան ժամանող Պետդումայի պատգամավորները կառաջարկեն տվյալ երկրի խորհրդարանականներին ուղեկցել իրենց ռազմակայաններն այցելելիս:

Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաեւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի, արտգործնախարարության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG