Մատչելիության հղումներ

Երեւանի ոստիկանապետը Կալիֆորնիայի իրավապահներին փախուստի մեջ գտնվող 15 անձանց ցուցակ է ներկայացրել


Երեւանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, որը ժամանել է Գլենդեյլ, փախուստի մեջ գտնվող 15 անձանց ցուցակ է ներկայացրել Կալիֆորնիայի իրավապահներին: Ենթադրվում է, որ Հայաստանում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող այդ անձինք գտնվում են Միացյալ Նահանգներում:

Միաժամանակ, ըստ «Լոս Անջելես դեյլի նյուզ» թերթի, Հարավային Կալիֆորնիայի ոստիկանության ղեկավարությունը Նազարյանին առաջարկել է համագործակցել՝ Հայաստանից ԱՄՆ տեղափոխելու համար այն անձանց, ովքեր կասկածվում են Կալիֆորնիայում հանցագործություն կատարելու մեջ եւ ենթադրաբար թաքնվում են Հայաստանում:

«Հանցագործության մեջ կասկածվող անձանց միմյանց հանձնելու վերաբերյալ երկու երկրների միջեւ պայմանագիրը մեծապես կնպաստեր գործին», - ասել է Երեւանի ոստիկանության պետը:

Գլենդեյլի ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչ, սերժանտ Յան Գրիմսը հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստան են տեղափոխվել մոտ 10 անձ, ովքեր կասկածվում են Բըրբանք, Գլենդեյլ եւ Հոլիվուդ քաղաքներում հանցագործություն կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG