Մատչելիության հղումներ

«Հայաստանը հակամարտությունները մեկ հարթության վրա չի դիտում»


Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնութան նախագահ Վլադիմիր Պուտինի երեկ հնչեցրած կարծիքին, թե «Կոսովոյի որոշումը պետք է ունիվերսալ բնույթ կրի», Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանն ասել է. - «Ինձ չվերապահելով այլ պետության նախագահի հայտարարությունները մեկնաբանելու իրավունք՝ այնուամենայնիվ, ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանը հակամարտությունները մեկ հարթության վրա չի դիտում»:

Երեկ Պուտինը, մասնավորապես, ասել է, որ չի կարելի մի դեպքում կիրառել մեկ սկզբունք, մնացած դեպքերում՝ այլ սկզբունքներ: Մինչդեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում գտնվում են, որ «ցանկացած հակամարտություն ունի իր պատճառները, պատմական եւ իրավական հիմունքները, որոնք թելադրում են ուրույն տրամաբանություն եւ կարգավորման ուղիներ»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է, որին մենք ձգտում ենք անկախ այն բանից, թե ինչպիսի որոշումներ կառաջարկվեն այլ հակամարտությունների վերաբերյալ», - ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG