Մատչելիության հղումներ

Բուրջանաձե. «Վրաստանի խորհրդարանը կարող է քննարկել ռուսաստանցի խաղաղապահների դուրս բերման հարցը»


«Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը կարող է քննարկել Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահների դուրս բերման հարցը», - չորեքշաբթի օրը աել է երկրի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: - «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ոչ խաղաղություն, ոչ էլ կայունություն է ապահովում»:

Այս հայտարարությունը Բուրջանաձեն արել է Հարավային Օսիայում տեղի ունեցած միջադեպից հետո: Երեկ ռուսաստանցի խաղաղապահների բեռնատարը բախվել էր Վրաստանի քաղաքացուն պատկանող ավտոմեքենայի հետ, ինչից հետո լարվել էին հարաբերությունները ռուս խաղաղապահների եւ վրացի ոստիկանների միջեւ:

Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «անկանխատեսելի հետեւանքներից հնարավոր է եղել խուսափել միայն ռուսաստանցի խաղաղապահների զուսպ պահվածքի շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG