Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը Ջորջ Բուշին սպառնում է «արդարության դատարանով»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ եւ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների ղեկավարը եւ միջազգային տերությունների այլ ներկայացուցիչները կկանգնեն «արդարության դատարանի» առջեւ:

«Թող իմանան նրանք, ում ձեռքերն արյունոտ են եւ ովքեր պատասխանատու են աշխարհի տարբեր վայրերում պատերազմների համար, ովքեր հետապնդելով տնտեսական շահեր սպանում են միլիոնավոր մարդկանց, որ մոտ ժամանակներս կանգնելու են «արդարության դատարանի» առջեւ», - ըստ «Նովոստի» գործակալության, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի տարեկան ուղերձը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ նիստի իր ելույթում Ջորջ Բուշը մեղադրել է Իրանին միջազգային ահաբեկչությանը աջակցելու եւ մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG