Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները մտադիր են ցույցեր կազմակերպել Հայաստանի դեսպանատների առջեւ


Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը որոշել է բողոքի ցույցեր կազմակերպել եվրոպական երկրներում, ԱՄՆ-֊ում եւ Կանադայում Հայաստանի դեսպանատների առջեւ՝ նշելու Լեռնային Ղարաբաղի Խոջալու քաղաքի գրավման 14-֊րդ տարեդարձը:

Ցույցերը, որոնց կարգախոսն է լինելու՝ «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը «ոչ» է ասում ահաբեկչությանը», կազմակերպվելու են փետրվարի 26-֊ին Հաագայում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Տորոնտոյում եւ Ստոկհոլմում:

«Ինտերֆաքսի» վկայությամբ, ադրբեջանցիները փետրվարի 25-֊ին մտադիր են ցույց անել նաեւ «Պրահայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ», մինչդեռ Հայաստանը Չեխիայում դիվանագիտական ներկայացուցչություն չունի:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը հայտնել է, որ ցույցեր են տեղի ունենալու նաեւ Սպիտակ տան, Բրյուսելում ՆԱՏՕ֊-ի կենտրոնակայանի առջեւ եւ Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG