Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում քննարկվեց «Փյունիկ»-ի հարցը


Ի վերջո Ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտեց «Փյունիկ»-ի գործելակերպը՝ առաջարկելով ակումբին քննարկել հասարակական հնչեղություն ստացած խնդիրը եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Հարցին, թե արդյոք պարոն Հայրապետյանը չէր կարող կանխել «Փյունիկ»-ի ղեկավարների որոշումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը պատասխանեց, որ ֆեդերացիայի նախագահը չի կարող ակումբի փոխարեն որոշումներ կայացնել:

«Դա ակումբի, այլ ոչ թե ֆեդերացիայի խնդիրն է», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ, այսօր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Գոգի Քավթարաձեն «Կովկասպրես» գործակալությանը հայտնել է, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին առաջարկում է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ միմյանց դեմ հանդիպումներն անցկացել Թբիլիսիում, եւ այդ առիթով մոտակա օրերի ընթացքում Երեւան եւ Բաքու պաշտոնական հրավերներ կուղարկվեն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը նշեց, որ այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել, քանի որ Վրաստանից ոչ մի պաշտոնական առաջարկ չեն ստացել:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG