Մատչելիության հղումներ

Սկսվել է աշխատել Rescuer 2006 զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը


Երեքշաբթի Երեւանում մեկնարկել է 2006 թվականի փրկարարական Rescuer 2006 զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը: ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հովանավարությամբ կայանալիք Rescuer 2006 զորավարժությունները անցնելու են այս տարվա հուլիսին՝ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակների ներքո անցկացվող զորավարժությունների ոգով:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հայտնել է, որ Rescuer 2006-ը բազմազգ զորավարժություն նպատակը արտակարգ իրավիճակների եւ աղետների պայմաններում գործողությունների մշակումն է: Ըստ նախնական պայմանավորվածության, զորավարժությունը անցնում է ռազմա-ավիացիոն ուսումնարանի տարածքում, ինչպես նաեւ Երեւանի մի շարք շրջաններում:

Աղաբեկյանի խոսքերով, զորավարժությունների սցենարով փրկարարները, բժիշկները եւ զինվորականները պետք է ստեղծեն բազմազգ զորամիավորումներ՝ օգտագործելով ամերիկյան կողմի տրամադրած սարքավորումները, մասնավորապես՝ շարժական հիվանդանոցը:

Rescuer 2006 զորավարժություններին մասնակցելու են 250 սպաներ եւ մասնագետներ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 20 պետություններից: Պաշտպանության փոխնախարարի խոսքերով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները չեն ցանկացել մասնակցել համաժողովի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG