Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները կարող են հանդիպել Թբիլիսիում


Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ադրբեջան հանդիպումները անցկացնել Թբիլիսիում:

«Կովկասպրես» գործակալությանը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Գոգի Կավթարաձեն հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան հրավերները ուղարկվելու են Երեւան եւ Ադրբեջան:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է նաեւ Ադրբեջանը: Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականները երբեք միմյանց հետ չեն հանդիպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG