Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կապի նախարարը կհանդիպի Բիլ Գեյթսի հետ


Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը երկուշաբթի օրը Պորտուգալիայի կառավարության եւ Microsoft կորպորացիայի հրավերով մեկնել է Լիսաբոն՝ մասնակցելու այսօր մեկնարկող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված համաժողովին:

Համաժողովը, որի կազմակերպիչներից է նաեւ Microsoft կորպորացիան, կտեւի մինչեւ փետրվարի 3-ը:

«Թրենդ» գործակալությունը, վկայակոչելով Արդբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունը, տեղեկացնում է նաեւ, որ ադրբեջանցի նախարարը հանդիպում է ունենալու Microsoft-ի վարչության նախագահ Բիլ Գեյթսի հետ:

Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ համաժողովին Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG