Մատչելիության հղումներ

Վրաստանի օդային տարածքը փակվել է ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների համար


«Վրաստանի օդային տարածքը փակ է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար», - ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել է «Վրացօդագնացություն» դեպարտամենտը՝ պարզաբանելով, թե արգելքը բացատրվում է նրանով, որ «Ռուսաստանի համապատասխան կառույցները եւ գերատեսչությունները մեծ պարտքեր են կուտակել»:

Միեւնույն ժամանակ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հերքել է լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Վրաստանի օդային տարածքը փակվել է նաեւ ռուսաստանյան քաղաքացիական օդանավերի համար. - «Ռուսաստանյան քաղաքացիական ավիաընկերությունները շարունակում են սովորականի նման իրականացնել չվերթները, եւ որեւէ արգելք կամ սահմանափակում գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG