Մատչելիության հղումներ

Վրաստանի պետնախարարը՝ Բաքվում


Կիրակի օրը եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել հակամարտությունների հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան: Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Ադրբեջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ:

«Ես նաեւ մեսխեթցի թուրքերի վերադարձի պետական հանձնաժողովի նախագահն եմ եւ այցիս հիմնական նպատակը Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ հանդիպելն է: Կարծում եմ, նրանք բազմաթիվ հարցեր ունեն եւ խորապես հետաքրքրված են հարցի շուրջ Վրաստանում ստեղծված իրավիճակի բարելավման, մեր կառավարության դիրքորոշման, ինչպես նաեւ օրենսդրության փոփոխություններով», - ANS-ին հայտնել է Գեորգի Խաինդրավան:

Մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան պետության կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից է: Նրանց նախատեսվում էր տեղավորել Սամցխե-Ջավախքում, ինչին դեմ են տեղի հայ եւ հույն բնակչությունը:

Բաքվում Վրաստանի պետնախարարը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովի, փոխվարչապետ Աբաս Աբասովի հետ: Բանակցությունների ընթացքում քննակվելու են նաեւ Ադրբեջանի էներգետիկ օգնությունը Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG