Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան 50 հազար դոլար է հատկացրել Ադրբեջանի 2 շրջանների ականազերծմանը


Ադրբեջանի Տարածքների ականազերծման ազգային գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը 50 հազար դոլար է հատկացրել Ադրբեջանի Թերթերի եւ Աղստաֆայի շրջանների ականազերծմանը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, փետրվարի 1-ին գումարը Ադրբեջանի Տարածքների ականազերծման ազգային գործակալությունը կհանձնի Սաուդյան Արաբիայի դեսպան Ալի Հասան Ջաֆարը:

Ըստ գործակալության, Ադրբեջանի շրջաններում ականապատված տարածքների մի մասը բակերում ու բնակելի վայրերում են, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակչության համար: Սաուդյան Արաբիայի օգնությունը հատկացվելու է տարածքների ականազերծմանն ուղղված 2 ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG