«Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող, սլովենացի Տոմիսլավ Միշուրան որոշել է այլեւս չխաղալ ադրբեջանական այդ թիմում:
«Ազերիֆուտբոլ» գործակալությունը հաղորդում է, որ դեռ Մոսկվայում՝ ԱՊՀ գավաթի մրցաշարի օրերին, Միշուրան ակումբի ղեկավարներին խնդրել էր իրեն թույլ տալ երկու օրով մեկնել Սլովենիա՝ «այցելելու ծանր հիվանդ քեռուն»:
Հետագայում ֆուտբոլիստը հայտնել է, որ մտադիր չէ վերադառնալ Ադրբեջան, քանի որ խաղալու առաջարկ է ստացել Սլովենիայի բարձրագույն լիգայում հանդես եկող մի ակումբից, որի անունը չի հաղորդել:
«Նեֆթչի»-ն, իր հերթին, պահանջում է, որ Միշուրան վերադառնա: Եթե սլովենացին մերժի ադրբեջանցիների պահանջը, «Նեֆթչի»-ն նրա տրանսֆերի համար «լուրջ գումար» կպահանջի:
Արմեն Քոլոյան, Պրահա