Մատչելիության հղումներ

Գազատարի վերանորոգումը «եզրափակիչ» փուլում է


«Կովկաստրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Զինովեւը ուրբաթ օրը ասել է, որ Անդրկովկասը սնող խողովակաշարով գազամատակարարումը կարող է վերսկսվել շաբաթ օրը:

Հունվարի 22-ին պայթյունների հետեւանքով վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, Զինովեւի խոսքերով, մտել են «եզրափակիչ փուլ»:

«Մենք ծրագրում ենք գազամատակարարումը վերսկսել շաբաթ օրը», - «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է «Կովկաստրանսգազ»-ի գլխավոր տնօրենը:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Գազպրոմ»-ից իրենց պաշտոնապես տեղեկացրել են միայն, որ «վերականգնման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են»:

Սարդարյանը հավելեց, որ, եթե հունվարի 28-ին գազամատակարարումը չվերականգնվի, չի բացառվում, որ, կախված օպերատիվ իրավիճակից, «Հայռուսգազարդ»-ը ստիպված լինի դիմել գազամատակարարման որոշ սահմանափակումների:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG