Մատչելիության հղումներ

Հայաստանի ուսանողների մեծ մասը հետաքրքրվում է քաղաքականությամբ


«Ռեգնում» գործակալության հարավկովկասյան գլխավոր խմբագրության անցկացրած հարցումները վկայում են, որ Հայաստանի ուսանողների 52 տոկոսը հետաքրքրվում է քաղաքականությամբ:

200 հարցված ուսանողների 35 տոկոսը պատասխանել է, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ: 13 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Քաղաքականությամբ չհետաքրքրվող ուսանողների մեծ մասը պատճառաբանել է, թե «Հայաստանում քաղաքական կարիերայի հեռանկար չկա եւ դրանում մեղավոր է ներկա իշխանությունը»: Մնացածը հիմնավորել են, որ ժամանակ չունեն «քաղաքականության նման հիմարությամբ» զբաղվելու համար:

Հարցումներն անցկացվել են Երեւանի պետական, Սլավոնական եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG