Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն չկա»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Արտգործնախարարների լոնդոնյան հանդիպումը շատ բարդ էր: Ներկայումս աշխատանք է տարվում ղարաբաղյան խնդրի լուծման 8-֊10 մանրամասնի վրա, սակայն սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն առայժմ չկա», - ադրբեջանցի լրագրողներին ասել է Մամեդյարովը:

Նրա վկայությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի փետրվարյան հանդիպումից հետո հայ-֊ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն երկու նախագահներից ստացված ցուցումների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG