Մատչելիության հղումներ

ԵՊՀ֊-ի նոր մասնաշենքը կբացվի փետրվարին


«Շատ կարճ ժամանակում կառուցվեց շենքը: Պայմանները հիանալի են ու համեմատության եզրեր անգամ չունեն բանասիրության ֆակուլտետի այժմյան շենքի հետ: Այնտեղ կլինեն ընթերցասրահ, դահլիճ, համակարգչային սրահներ», - ասում է համալսարանի պրոռեկտոր Արամ Սիմոնյանը:

Բանասիրության ֆակուլտետը, սակայն, դժգոհ է տեղափոխումից. ղեկավարությունը բողոքում է, թե լսարաններն ու տեղը անհարմար են, ուսանողներից ոմանք էլ մտավախություն ունեն, թե առանց իրենց համալսարանի գրադարանի ընթերցասրահը, որը կենտրոնական մասնաշենքում է, կդատարկվի: Այնինչ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, իրենք դժգոհ չեն տեղափոխումից եւ արդեն պատրաստվում են դրան:

Այս փոփոխության հետ մեծ հույսեր էին կապում ժուռնալիստները, ովքեր միտք ունեին տեղափոխվել առաջին հերթ: «2-րդ հերթում սովորելը շատ է խանգարում, օրդ կորչում է: Մեզանից ժուռնալիստական նյութեր են պահանջում, իսկ դասերից հետո կամ առաջ միջոցառումներ գրեթե չկան», - ասում է 3-րդ կուրսեցի Մանեն: Արամ Սիմոնյանը տեղեկացրեց, սակայն, որ ուսումնական տարվա կեսից հերթը չի կարող փոխվել. դա հնարավոր կլինի միայն սեպտեմբերից:

Բանասերների տեղափոխվելու շնորհիվ նկուղային հարկից վերեւ կբարձրացվեն ֆակուլտետի հեռուստառադիոստուդաները, համակարգչային սրահը: «Տեխնիկան շուտ է շարքից դուրս գալիս, խոնավությանը չի դիմանում: Մենք էլ ողջ օրը այստեղ ենք, սրթսրթալով դաս ենք անում: Էլ չեմ ասում, որ մկներ ու կարիճներ են պատահում»,-ասում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Անահիտ Գոյունյանը: Ֆակուլտետի դեկանի տեղակալը վստահեցրեց, որ ստուդիաների տեղափոխման գործընթացն արդեն սկսվել է:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG