Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Վրաստանին կհատկացնի 33,5 միլիոն եվրո


Չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների հանդիպման ընթացքում որոշվել է առաջիկա տարում Վրաստանին հատկացնել 33,5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանը այդ աջակցությունը ստանալու է դրամաշնորհի տեսքով՝ ժողովրդավարությունը եւ երկրում իրականացվող բարեփոխումները ամրապնդելու, արտաքին պարտքերը սպասարկելու նպատակով:

Եվրամիությունը քննարկում է նաեւ Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա - Բալկաններ գազատարի շինարարության հարցը: Ենթադրվում է, որ այդ ծրագրին եւս կհատկացվի ֆինանսական աջակցություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG