Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը մտադիր չէ բարձրացնել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը


Վրաստանի փոխարտգործնախարար Լեւան Չոլաձեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի պաշտպանում Անկախ պետությունների համագործակցությունից դուրս գալու՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» խմբակցության նախաձեռնությունը:

«Կառավարությունը քննարկել էր այդ հարցը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական տեսանկյուններից: Ձեւավորվել է միանշանակ դիրքորոշում՝ ներկա փուլում ԱՊՀ կազմից դուրս գալու հարց Վրաստանը չի բաձրացնելու», - ըստ «Ինտերֆաքսի», ճեպազրույցում հայտարարել է Չոլաձեն:

ԱՊՀ կազմից դուրս գալու մասին առաջարկը Վրաստանում հնչել էր անցած տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել էր մուտքի վիզա տրամադրել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG