Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովհաննիսյան. «Հինգ տարվա ընթացքում գույներն ավելի գորշացան»


2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգում՝ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ:

«Հինգ տարի առաջ այս օրը ես, երեւի, ամենաերջանիկ մարդն էի, ունեի երազանքներ եւ հստակ հավատ, որ Հայաստանը առաջին լուրջ քայլն է կատարում եվրաինտեգրացիոն պրոցեսներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրախորհրդում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության առաջին ղեկավար, 2-րդ գումարման Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ըստ նրա, վստահություն կար, թե Հայաստանում պետք է կսկվի քաղաքական զարգացման մի նոր փուլ, որը կհանգեցներ երկրի քաղաքական եւ տնտեսական հզորացմանը եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացների արագացմանը:

Հովհաննիսյանի խոսքերով, այդ իղձերն ու երազանքները չիրականացան՝ դառնալով Եվրախորհրդի անդամ, Հայաստանը չազատվեց այն բեռից, որ կրում է արդեն 10-15 տարի. - «Հայաստանը ավելի հեռացավ եվրոպական ինտեգրացումից, խորացավ ներքին ճգնաճամը, ընտրությունները որպես ինստիտուտ վերացան, իշխանությունները ապացուցեցին, որ «թքած ունեն», թե Եվրախորհրդի անդամ են եւ պետք է շարժվեն եվրոպական չափանիշներով»:

«Հինգ տարվա ընթացքում գույներն ավելի գորշացան, եւ հիմա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը կորցրել է ինքնուրույնությունը, արտաքին քաղաքական ճկունությունը, դերն ու նշանակությունը աշխարհաքաղաքական զարգացումների ամբողջ գործընթացներում», - գտնում է Հովհաննես Հովհաննիսյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG