Մատչելիության հղումներ

«Երաժշտությունը պետք է կրակ բոցավառի տղամարդու սրտում եւ արցունքներ քամի կնոջ աչքերից»


Մեծ կոմպոզիտորի 250-ամյակին է նվիրված Երեւանի Կամերային երաժշտության տանը հունվարի 26-ին կայանալիք համերգը: «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերության գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանի համոզմամբ, հայ ունկնդիրն այսօր կարիք ունի Մոցարտի երաժշտության. - «Շատերը նույնիսկ պատկերացում չունեն մեծ կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների գոյության մասին»:

«Ավստրիական ավիաուղիներ»-ի եւ «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ կայանալիք համերգի ծրագրում ընդգրկված են կոմպոզիտորի հազվադեպ հնչող 3 դիվերտիսմենտ, 5 երգ եւ դաշնամուրային կվարտետը, որը Հայաստանում վերջին անգամ կատարվել է 50 տարի առաջ:

Հոբելյանական համերգի անակնկալներից է «Լինոս» քառյակի ելույթը: Երիտասարդ երաժիշտներից կազմված քառյակը ստեղծվել է 2003:

«Մոցարտի ստեղծագործությունները կատարելն ու հասկանալը բավական բարդ է, բայց մեկ անգամ նրան «գտնելուց» հետո էլ երբեք չես կորցնի», - ասում են քառյակի երիտասարդ ջութակահարներ Ջեմմա Աբրահամյանն ու Լուսինե Աղաբաբյանը:

«Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունը տարվա երկրորդ կեսին նմանատիպ համերգներով նշելու է նաեւ Դմիտրի Շոստակովիչի 100-ամյակը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG