Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանովը չի բացառում ռուսաստանցի խաղաղապահների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը


Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ռուսաստանցի խաղաղապահների մասնակցությունը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, որից հետո հնարավոր կլինի խոսել խաղաղապահ գործողության մասին, այդ թվում՝ Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Սերգեյ Իվանովը:

Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը «անհեռանկարային է եւ կարող է միայն բարդացնել կարգավորումը». - «Հակամարտության լուծումը կարող են գտնել միայն Ադրբեջանը եւ Հայաստանը: Իսկ միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անեն դրան հասնելու համար»:

Սերգեյ Իվանովի հետ այսօր կայացած բանակցությունների ավարտին ղարաբաղյան հակամարտության շուրջ այլ կարծիք է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

«Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերականգնելու համար: Ներկայումս բանակցություններ են ընթանում, եւ եթե դրանք ապարդյուն անցնեն, ապա Ադրբեջանը ամեն ինչ անելու է տարածքները վերադարձնելու համար», - հայտարարել է Աբիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG