Մատչելիության հղումներ

Իվանով. «Ռուսաստանը զենք կվաճառի Հայաստանին եւ Ադրբեջանին»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, որն այսօր ժամանել է Բաքու, հայտնել է, որ Ռուսաստանը զենք կվաճառի Հայաստանին եւ Ադրբեջանին:

«Ինչ վերաբերում է զենքին եւ ռազմական տեխնիկային, ապա մենք պատրաստ ենք զինել թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին՝ հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը եւ մեր սեփական ազգային անվտանգության շահերը», - «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, ասել է Իվանովը լրագրողներին՝ ավելացնելով. - «Ռուսաստանը, բնականաբար, դա կանի կոմերցիոն հիմքի վրա»:

Իվանովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ տեսակի եւ քանակությամբ զենք է պատրաստվում վաճառել երկու երկրներին:

Չորեքշաբթի օրը Սերգեյ Իվանովը Բաքվից ժամանելու է Երեւան եւ այցելելու է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG