Երեւանի քաղաքապետարանն այսօր եւս 50 ավտոբուս մտցրեց երթուղի: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից, աշխատում են գազով, հետեւաբար ուղեվարձն էլ 100-ի փոխարեն 70 դրամ է:
Ավտոբուսները նոր են, ձեռք են բերվել պետական միջոցներով, դրանց համար վճարվել է 950 հազար դոլար: Արտաքինից այս ավտոբուսները նման են անցած տարի բերված «Բոգդան»-ներին, ունեն 23 նստելատեղ եւ 42 կանգնելու տեղ:
2005-ին Երեւանի քաղաքապետարանը վարկով ձեռք էր բերել 50 «Բոգդան» մակնիշի ավտոբուս: Իսկ ինչ վերաբերում է ֆրանսիայից եւ Իտալիայից նվիրատվության կարգով ստացված հին ավտոբուսներին, ապա դրանց մի մասը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Սլավա Ավանեսյանի փոխանցմամբ, արդեն շարքից դուրս է եկել՝ չկան պահեստամասեր, քանի որ այդպիսի մեքենաներ այլեւս չեն արտադրվում:
Այս տարի քաղաքապետարանը հույս ունի ձեռք բերել եւս 150 ավտոբուս: Բանակցություններ են վարվում Հոլանդիայի, Բելգիայի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Հարավային Կորեայի հետ:
Նանե Աճեմյան