Մատչելիության հղումներ

Թուրքիայում կարող է ստեղծվել C-300 համակարգերի արտադրություն


Թուրքական Sabah թերթը երկուշաբթի հաղորդել է, որ Ռուսաստանը առաջարկել է Թուրքիային կազմակերպել C-300 զենիթահրթիռային համակարգեր արտադրող համատեղ ձեռնարկություն: Առաջարկը, ըստ թերթի, արվել է օրերս Թուրքիայի զինվորական պատվիրակության՝ C-300 համակարգերի արտադրության գործարան այցի ժամանակ:

Sabah-ի փոխանցմամբ, հակաօդային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու ծրագրի շրանակներում Թուրքիան նախատեսում է արտասահմանից ձեռք բերել օդային հարձակումից պաշտպանվելու միջոցներ: Քննարկվում է, մասնավորապես, ամերիկյան արտադրության Patriot, ռուսական C-300 եւ ամերիկա-իսրայելական արտադրության Arrow-2 համակարգերի ձեռքբերման հարցը:

Հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման շուրջ մրցույթի անցկացման եւ այդ նպատակներով բյուջետային գումարների հատկացման հարցերը քննարկվելու են փետրվարի 17-ին կայանալիք Թուրքիայի Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում, որը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG