Մատչելիության հղումներ

Այազ Մութալիբովը Ղարաբաղի հարցում լավատես չէ


Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի կիսում այն մարդկանց լավատեսությունը, ովքեր ենթադրում են, թե ղարաբաղյան հակամարտտությունը կարգավորվելու է մոտ ապագայում:

«Եթե հարցը կարգավորվի, ապա ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ այն կկարգավորվի ոչ հօգուտ Ադրբեջանի: Մեզ կգոհացնի հարցի լուծումը միայն այն պայմաններով, որ Լեռնային Ղարաբաղը մնա մեր պետության անբաժանելի մաս եւ վերադարձվեն օկուպացված բոլոր տարածքները», - day.az-ի բացառիկ հարցազրույցում հայտարարել է Մութալիբովը եւ ավելացրել. - «Հարցի ցանկացած այլ լուծում կհակասի մեր շահերին»:

«Ներկայումս շատ է խոսվում հանրաքվեի մասին: Ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե Լեռնային Ղարաբաղում չի մնացել ոչ մի ադրբեջանցի: Մի խոսքով, մեր իշխանությունները պետք է շատ զգույշ մոտենան բոլոր այդ հարցերին», - շարունակել է ներկայումս Մոսկվայում բնակվող Ադրբեջանի նախկին նախագահը:

Ինչ վերաբերում է մեծ տերությունների կողմից ոչ շահավետ խաղաղություն պարտադրելու հնարավորությանը, ապա, ըստ Մութալիբովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի գնա նման համաձայնագրի ստորագրմանը եւ բոլոր ուժերով կպաշտպանի Ադրբեջանի շահերը. - «Դա, ի վերջո, նրա պարտք է որպես պետության ղեկավար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG