Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավարը՝ դեսպան Լիբանանում


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արեգ Հովհաննիսյանին ազատել է Լիբանանում Հայաստանի դեսպանի պարտականություններից եւ այդ պաշտոնում է նշանակել Վահան Տեր-Ղեւոնդյանին, ով նախկինում գլխավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

90-ականների սկզբներին Տեր-Ղեւոնդյանը նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի օգնականն էր: Նա աշխատել է որպես Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանսիայում եւ Հայաստանի դեսպան Արգենտինայում, իսկ 1998 թվականից 5 տարի շարունակ գլխավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG