Մատչելիության հղումներ

Էկզոտիկ կենդանիների քրմուհին


Արդեն 10 տարի է, ինչ օձերը, կարիճները, սարդերը, մողեսներն ու կոկորդիլոսները դարձել են Նաիրայի կյանքի անբաժանելի մասը: Իր ընտրած մասնագիտությունը նա վտանգավոր է համարում, թեեւ կարծում է, որ կենդանիների նկատմամբ սիրո եւ ճիշտ վերաբերմունքի շնորհիվ կարելի է ամեն դժվարություն հաղթահարել: Այնուամենայնիվ, միջադեպերից խուսափելը դժվար է՝ եղել է մի դեպք, երբ Նաիրայի գլուխը քիչ էր մնում հայտնվեր կոկորդիլոսի ժանիքների արանքում:

Կենդանիներին վարժեցնելու անչափ ծանր հարցում Նաիրային օգնում է նաեւ յոգայի արվեստին տիրապետելը. - «Յոգայի դասեր եմ վերցրել անձամբ Սիդոյե Քինից», - նշում է նա:

Ուսանողական տարիներին յոգայի վարպետ դառնալուց հետո Նաիրան սկսեց զբաղվել կենդանիների վարժեցմամբ: Առաջինը «սանձահարվեց» վիշապ օձը:

Վերջերս օծանելիք արտադրող ամերիկյան ֆիրմաներից մեկը 40 երկրներում կրկեսային փառատոն էր անցկացնում: Արդյունքում Նաիրան արժանացավ ոսկե մեդալի եւ նրան շնորհվեց «Էկզոտիկ սողունների եւ թունավոր կենդանիների քրմուհի» տիտղոսը:

Սակայն այսքանով կենդանիների քրմուհին չի ցանկանում սահմանափակվել եւ պատրաստվում է մոտ ապագայում Հայաստանում հանդես գալ անհատական ելույթներով:

Նաիրան միայն բեմերում չէ, որ հանդես է գալիս: Նրան կարելի է տեսնել նաեւ ֆիլմերում եւ տեսահոլովակներում, օրինակ, «Մեր Բակը 3» տեսաֆիլմում եւ Էլլա Տարունցի տեսահոլովակներում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG